Պուտինն անպայման կպարտվի. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է` Պուտինն անպայման կպարտվի, իսկ Պուտինի հրամանով իրեն «գերեվարող» ու խոշտանգողներն անպայման ամաչելու են։

Երրորդ նախագահն ասել է, որ պայքարում է Վրաստանի, Ուկրաինայի և իր ազատության համար:

«Անարդար, անպատվաբեր, ամոթալի պատճառներով եմ բանտում… Շատ շնորհակալ եմ Եվրախորհրդարանին ինձ լիակատար աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Սաակաշվիլին: