Քանի տարեկան մեքենաներ են երթևեկում Վրաստանում

Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ՝ Վրաստանում մարդատար ավտոմեքենաների տարիքը եվրոպական երկրների շարքում ամենաբարձրերից է։

«Հին մեքենաների նման գերակայությունը վկայում է դրանց փոխարինման անհրաժեշտության մասին»,- նշել է Galt & Taggart-ը:

2022 թվականի սեպտեմբերի տվյալներով, երկրում մեքենաների մեծ մասն արտադրվել է մինչև 2002 թվականը։

Ավտոմեքենաների տարիքի վերաբերյալ մանրամասն տվյալները ստորև.

  • 20 տարեկանից ավելի՝ 53 տոկոս,
  • 11-20 տարեկան՝ 30 տոկոս,
  • 7-10 տարեկան՝ 11 տոկոս,
  • 4-6 տարեկան՝ 3 տոկոս,
  • 0-3 տարի՝ 3 տոկոս:

Հետազոտությունից պարզ է դառնում նաև, որ Վրաստանի ավտոկայանատեղիների 35 տոկոսը կենտրոնացած է Թբիլիսիում, իսկ մնացածը՝ մարզերում։

Ի դեպ, 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կարգելվի մինչև 2013 թվականն արտադրված թեթև մեքենաների ներմուծումը։