Ընդդիմության ապրիլի 4-ի ցույցը կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվի

Ընտրական համակարգի հետ կապված միավորված ընդդիմությունը, որի կազմում է ավելի քան 20 քաղաքական ընդդիմադիր կուսակցություն, հերթական հավաքն է ունեցել Լեյբորիստական կուսակցության գրասենյակում:

Հանդիպումից հետո «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ կորոշվի՝ չեղարկել ապրիլի 4-ին նախատեսված մասշտաբային բողոքի ցույցը, թե ոչ:

Կապանաձեի խոսքով, քանի որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում մարդաշատ հավաքներ չիրականացնել, ուստի, նպատակահարմար չեն համարում ցույցի անցկացումը։

«Հնարավոր է քննարկենք ապրիլի 4-ի ցույցի չեղարկումը»,- ասել է Կապանաձեն: