Ջո Բայդենը պետքարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակել է Վրաստանում նախկին դեսպանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարի կառավարման հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասին:

Ներկայումս Ջոն Բասը պետդեպարտամենտի Արտաքին ծառայության ինստիտուտի ավագ խորհրդականն է, տարբեր ժամանակներում ծառայել է որպես ԱՄՆ դեսպան Վրաստանում, Աֆղանստանում և Թուրքիայում, ղեկավար պաշտոններ զբաղեցրել պետդեպարտամենտում։