«Ժողովրդի ուժը բազմազանության մեջ է». McDonald’s

Վրացական McDonald’s-ն այսօր պաշտոնական ներողություն է խնդրել մանկական Happy Meal հավաքածուի գրքույկի համար, որտեղ խոսվում է երգիչ Էլթոն Ջոնի մասին` նշելով նրա միասեռ ամուսնության փաստը։ Սակայն, որոշ ժամանակ անց, McDonald’s-ը  չեղյալ հայտարարեց վերոնշյալ հայտարարությունը և նոր հայտարարություն արեց, որտեղ ասված է. «Ժողովրդի ուժը բազմազանության մեջ է»։

Իշխող կուսակցությունը McDonald’s-ին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության համար։

Ընկերության առաջին հայտարարության մեջ նշվում էր, որ բնօրինակ տարբերակը վրացերեն թարգմանելիս և խմբագրելիս կոնտեքստը հաշվի չի առնվել, իսկ բովանդակությունը պատճենվել է ուղղակիորեն և ոչ ճշգրիտ, և այդ կապակցությամբ McDonald’s Georgia-ի ղեկավարությունն ընդունում է սխալը և ներողություն է խնդրում հանրությունից։

Երկրորդ հայտարարության մեջ հակառակ իմաստով տեքստը հետևյալն է.

«Մենք ցանկանում ենք բոլորին կոչ անել ձեռնպահ մնալ հանրությանը մոլորեցնելուց և McDonald’s-ի թիմին որևէ տեսակի քարոզչության համար մեղադրելուց։ Ժողովրդի ուժը բազմազանության մեջ է։ Շատ ցավալի է, երբ քարոզչությունն օգտագործում է մարդկանց սեռը կամ կողմնորոշումը վարկաբեկելու, կոնտեքստը խեղաթյուրելու կամ ճնշելու համար: Ներեցեք նախորդ գրառման անճշտության համար»։

Ըստ իշխող կուսակցության` McDonald’s-ը ԼԳԲՏ քարոզչությամբ է զբաղված