Վրաստանում իջեցվել են պետական դրոշները. Խորհրդային օկուպացիայից անցել է 99 տարի

1921 թվականի փետրվարի 25-ին Խորհրդային Ռուսաստանի կողմից Վրաստանի ժողովրդավարական հանրապետության օկուպացիայի ամսաթվի կապակցությամբ, իջեցվել են վարչական շենքերի և դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները:

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարվել է խորհրդային օկուպացիայի օր:

1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական կարմիր բանակը Թբիլիսին վերցրեց և տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի իշխանությունը, ինչից հետո իրականացվեց Վրաստանի ժողովրդավարական հանրապետության բռնակցումը: