Ռուսաստանը թշնամի է. Արչիլ Տատունաշվիլիի դիակի տեղափոխելու հարցին անդրադարձել են սոցցանցերում

Վրացալեզու սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվում Արչիլ Տատունաշվիլիի դիակը հայրենիք տեղափոխելու հարցի շուրջ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 23-ին Հարավային Օսիայում անհայտ հանգամանքներում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի դին մոտ 1 ամիս հնարավոր չէր լինում Վրաստան տեղափոխել: Մահացած վրաստանցու մարինը տեղափոխելուց հետո «Ռուսաստանը թշնամի է» հեշթեգը վրացալեզու սոցցանցերում ամենատարածվածը դարձավ:

Այսպես, «Ուժը միասնության մեջ է» շարժման առաջնորդներից Դավqacaravaիթ Քացարավան իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ դիակի տեղափոխման պահին ներկա է գտնվել է Ծիլկանիում՝ Արչիլ Տատունաշվիլիի տանը

«Այս պահին գտնվում եմ Ծիլկանիում, Արչիլ Տատունաշվիլիի տանը: Արչիլը տանն է: Ընտանիքը հնարավուրություն ունի սգալ որդու մահը…

Մինչև հետաքննությունը կտարածի պաշտոնական տեղեկատվություն, ես կասեմ թե ինչ եմ տեսել իմ աչքերով՝սևացած ձեռքեր, աջ ձեռքի կտրված ցուցամատ, ուռած դեմք:

Ռուսաստանը թշնամի է!!! Ռուսաստանը օկուպանտ է!!! Ռուսաստանը մարդասպան է!!! Ռուսաստանը սպանում է!!!»:

Հաջորդիվ Քացարավան կոչ է անում բոլորին դատապարտել Ռուսաստանի գործողությունները նշելով` «Ռուսաստանը եղբայր և ընկեր չէ: Մենք չպետք է ընկերանանք թշնամու հետ, մերը ուժը միասնության մեջ է»:

Լրագրող Լաշա Բերուլավան նույնպես իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Տատունաշվիլիի նկարը, ինչպես նաեւ հղվելով մահացածի մորը, նշել, որ նրա աջ ցուցամատը կտրված է: Բերուլավան ավելացրել է. «Աջ ձեռքի ցուցամատ կտրելը օկուպանտի ձեռագիրն է: Այսպես են նրանք պատժում հակառակորդներին: Այժմ գիտենք թե ինչպես էին տանջում Արչիլին, երբ նա ողջ էր»:

Վերջում լրագրողն ավելացնում է, որ Վրաստանի կառավարության անդամները դիակի վրա հայտնաբերված վնասվածքների մասին լռում են, չնայած իրենց աչքերով են տեսել այն:

ketevanՄեկ այլ օգտատեր՝ Վրաստանի հանրային հեռարձակողի լրագրող  Քեթևան Քարդավան իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել Արչիլից:

«Քեզ պաշտպանել ու փրկել չկարողացանք: Օկուպանտ, ահաբեկչական պետության սարսափելի դեմքը ևս մեկ անգամ տեսանք: Տատունաշվիլին մեր մի մասն է: Խոշտանգված հերոս: Վրաստանի պետական դրոշը անպայման կծածանվի Ցխինվալիում և Սոխումիում»,- գրել Քեթևան Քարդավան:

Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձեն  եւս թեմայի վերաբերյալ, որտեղ նշում է, որ Արչիլ Տատունաշվիլիի խոշտանգված դիակը վերադարձնելու համար 26 օր է պահանջվել: «Ռուսաստանը չի խուսափելու պատասխանատվությունից: Այժմ թող Ռուսաստանի հայրենասերների դաշինքը և այլոք խոսեն, թող հայտարարեն, թե ուրիշ մեկն է օկուպանտը: Ձեր ժամանակն էլ կգա…»

Հիշեցնենք, որ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներգրավվածությամբ մարտի 20-ին Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Վրաստանին փոխանցեց Արչիլ Տատունաշվիլիի դին:

Թողնել պատասխան