«Վրացական երազանք»-ի պատգամավոր և օլիմպիական եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն հավաքականի հետ վերսկսել է մարզումները և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, հայտնել է Սպորտի նախարարությունը։
Ըստ նախարարության հաղորդման` ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն վերադառնում է սպորտ, և նրա նպատակն է 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ուղեգիր (լիցենզիա) նվաճել։
«Արդեն երկրորդ ամիսն է, ինչ մարզվում եմ, թիմի հետ եմ, ինձ շատ լավ եմ զգում և մտածում եմ, որ կընդգրկվեմ մրցաշարերից մեկում ու կփորձեմ օլիմպիական ուղեգիր նվաճել։ Այս տարի ունենք նաև աշխարհի առաջնություն, որտեղ նույնպես ծրագրում եմ հանդես գալ, քանի որ սա արդեն վարկանիշային (լիցենզիոն) աշխարհի առաջնություն է, ինչն անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրին, ով մտածում է Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին», — հայտարարել է Լաշա Տալախաձեն։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 12-ից 19-ը Ալբանիայում, իսկ մեծահասակների աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Չինաստանը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը։