Թբիլիսիի մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Թբիլիսիում վերջին 10 օրվա ընթացքում աշխատանքից ազատվել են թիվ 50, 169, 145, 111, 109 և 131 մանկապարտեզների տնօրենները:

Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունից պարզաբանել են, որ տնօրենները հեռացվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով։

«Ուսումնասիրությունների ընթացքում հիշյալ մանկապարտեզներում մի շարք լուրջ խնդիրներ են հայտնաբերվել: Մասնավորապես բացահայտվել են ֆինանսական խախտումներ, գումարը ոչ նպատակաուղղված օգտագործելու դեպքեր: Խախտումներ կան նաև սննդի որակի հետ կապված: Իսկ որոշ մանկապարտեզներում էլ երեխաներին հատկացվող սնունդը յուրացվել է»,- հայտարարել են գործակալությունից:

Հարցին անդրադարձել է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ համոզմունք հայտնելով, որ երեխաների սնունդը յուրացնողներն ու դավաճաններն անպատիժ չեն մնում։