Սաակաշվիլիին համաներում շնորհելն անհնար է, քանի դեռ նա կալանավորված չէ

Համաներում ստանալու համար Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին  կձերբակալվի երկիր մուտք գործելիս։

Interpressnews լրատվականի հետ զրույցում Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Ռեվազ Աճարաձեն այլապես կարծում է, որ անհնար է համաներում շնորհել մի անձի, որը կալանվածի կարգավիճակ չունի:

Բացի այդ, նա նշում է, որ այս պահին Վրաստանում նախկին նախագահի դեմ քրեական գործեր են հարուցված, Սաակաշվիլին հեռակա ազատազրկման է դատապարվել։ Իրավաբանի խոսքով, ելնելով մեղադրանքներից, Սաակաշվիլիին կձերբակալեն անմիջապես երկիր մուտք գործելու պահին:

Հիշեցնենք` համաներում շնորհելու հնարավորություն ունի երկրի նախագահը: Այս օրերին Վրաստանում քննարկվում է Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հավանական հաղթանակը, ինչի դեպքում Սաակաշվիլին կկարողանա վերադառնալ հայրենիք: