Անչափահասների նկատմամբ բռնությունների դեմ քարոզարշավ է սկսվել

Ֆեյսբուք սոցիալական ցանցում #გოგონებისთვის (դեռատի աղջիկներ համար) խորագրով քարոզարշավ է սկսվել: Կանանց իրավունքներով զբաղվող ակտիվիստները տեսաուղերձներ են տարածում՝ կոչ անելով միանալ ակցիային:

Ուղերձի բովանդակությունը կապված է անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության, ոտնձգության և վաղաժամ ամուսնությունների հետ: Տեսաուղերձների հեղինակները պատկան կառույցներին կոչ են անում ժամանակին արձագանքել բռնության մասին հաղորդումներին:

Առցանց քարոզարշավի կազմակերպիչ, «Սափարի» կազմակերպության ղեկավար Բայա Պատարայայի մոտ տեսաուղերձներ տարածելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ լրատվական կայքերից մեկը երկու անգամ սեռական բռնության մասին հոդված էր հրապարակել, սակայն բռնություն գործադրողը շարունակում էր մնալ ազատության մեջ: Խոսքը Կախեթիում էթնիկ ադրբեջանցի անչափահաս աղջկա բռնաբարության դեպքի մասին էր, բռնություն գործադրողը ազատության մեջ էր, աղջիկն ապրում էր վերջինիս հետ: Ոստիկանությունը վերջինիս ձերբակալել է փաստով երկու հոդված հրապարակվելուց և սոցցանցերում ի աջակցություն աղջկա տարածված տեսաուղերձներից հետո: