Տեսանյութ. ԿԳ նախարարությունը՝ «Վերջին զանգի» ու ավարտական խնջույքների մասին

Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը դպրոցներին դիմում է խորհրդատվություններով: «Վերջին զանգը» կանցկացվի Վրաստանի Առողջապահության նախարարության չափորոշիչներով:

Համապատասխան խորհրդատվություններն արդեն ուղարկվել են դպրոցներին:

Դրանց համաձայն, «Վերջին զանգի» միջոցառումը կազմակերպել հնարավոր է միայն 12 -րդ դասարանի աշակերտների և դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ` դպրոցի տարածքում, առանց օտար անձանց մասնակցության:

Հնարավորության դեպքում, ցանկալի է, որ աշակերտների ավարտական միջոցառումը՝ «Վերջին զանգը» անցկացվի բացօթյա տարածքում: Ամեն դեպքում՝ դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է:

Հատկանշական է, որ պանդեմիայի պայմաններում, երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, համակարգող խորհուրդը քննարկել և նպատակահարմար չի համարել աշակերտների խմբակային ակտիվությունները՝ այդ թվում էքսկուրսիաներ և տոնական  միջոցառումներ, ավարտական խնջույքներ անցկացնելը: