Geostat. Վրաստանում աճել է գործազրկության մակարդակը

2020 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը 2019-ի  համեմատ 0.9 տոկոսով աճել է ու 18.5 տոկոս կազմել: 2020-ին նախորդ տարվա համեմատ աճել է ինքնազբաղ անձանց թիվը (30,7%-ից 31,9%), սակայն նվազել է աշխատանք ունեցողների քանակը (69,3%-ից 68,1%):

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս, ավելի շատ տղամարդիկ են գործազուրկ (20,2%), քան՝ կանայք (16,2%): 2020 թ. գործազրկության մակարդակն ամենաբարձրն եղել է 15-19 տարիքային խմբում (43.9 տոկոս), ամենացածրը` 65+  տարիքային խմբում (7.3 )։

2020թ. աշխատուժը (տնտեսապես ակտիվ բնակչությունը) աշխատունակ տարիքի բնակչության՝ (15 -ից բարձր տարեկան բնակչությունը) 50.5 տոկոսն է կազմել: Նախորդ տարվա համեմատ աշխատուժի մասնակցության մակարդակը նվազել է 1.3 % տոկոսով, իսկ աշխատանքի դասավորման մակարդակը նվազել է 1.5%-ով: