Մարգվելաշվիլին խոսել է Պուտինի մասին

«Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական վերաբերմունք չունեմ»,-Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ նշելով, որ ցանկություն չունի այդ թեմայի շուրջ խոսել:

«Ինչպես կարող է մի երկրի նախագահը վերաբերունք  ունենալ մեկ այլ երկրի նախագահի հանդեպ: Մենք պետական շահեր ունենք, ոչ թե անձնական հարաբերություններ: Միայն Ռուսաստանի և Վրաստանի շահերն են»,- ասել է Մարգվելաշվիլին:

Երկրի նախագահը չի պատասխանել նաև հարցին, թե ինչպիսին է Վլադիմիր Պուտինի իմիջը Վրաստանում:

Թողնել պատասխան