Վրաստանը Doing Business-ի աղյուսակում 9-րդ հորիզոնականում է

Վրաստանը բարելավել է դիրքերը Doing Business-ի վարկանիշում՝ հայտնվելով առաջին տասնյակում:  Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանն առաջին տասնյակում է 2016-2017 թթ. իրականացրած կարևոր բարեփոխումների շնորհիվ:

«Վրաստանը նախորդ տարվա համեմատ կարողացել է 7 հորիզոնականով բարելավել դիրքերը՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Սա շատ կարևոր է մեր բիզնես և ներդրումային միջավայրի համար։ Ամենակարևոր վարկանիշներից մեկն է, որը գնահատում է բարդ բիզնես միջավայրը՝ եզրակացությունների հանգում 10 տարբեր բաղադրիչներով: Այսօր մենք կարող ենք ասել, որ Վրաստանը էլիտար երկրների ակումբում է՝ 190 երկրներից այն երկրների տասնյակում, որտեղ գործարարություն կազմակերպելը համարվում է դյուրին ու հարմարավետ»,-ասել է Գախարիան։

Doing Business զեկույցը հրապարակվում է արդեն 15-րդ անգամ և ներառում է 190 պետություն:

Թողնել պատասխան