Մարգվելաշվիլին դատապարտել է Նյու Յորքի ահաբեկչությունը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ իշխանություններին և ժողովրդին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին տղամարդը բեռնատար մեքենայով մեծ արագությամբ մխրճվել էՆյու Յորքի Մանհեթնի անցորդների ու հեծանվորդների մեջ, կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո:  Զոհվել է 8 մարդ, շուրջ 15-ը` վիրավորվել:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը տեղի ունեցածը համարել է բացահայտ ահաբեկչական գործողություն:

Նշվում է, որ բեռնատարի վարորդը՝  29-ամյա ուզբեկ Սեյֆուլ Սաիպովը, միայնակ է գործել: Նա ԱՄՆ է տեղափոխվել 2010 թ., ապրում էր անօրինական։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը անվտանգության վարչությանը հանձնարարել է խստացնել ներգաղթյալների ստուգման ընթացակարգերը:

Թողնել պատասխան