Վրաստանը հավատարիմ է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Դարչիաշվիլի

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ԵԱՀԿ նախարարական նիստում իր ելույթում նշել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Վրաստանի երկու շրջանները՝ Աբխազիան և հարավային Օսիան, օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այս շրջանները վերածվել են ռուսական ռազմակայանների,  գրեթե ազատվել բնակչությունից։ Ավելի քան 300 հազար վրացիներ են վտարվել՝ զրկվելով իրենց տները վերադառնալու իրավունքից։

Նախարարը մեջբերել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի հունվարի որոշումը և Միջազգային քրեական դատարանի 2022 թվականի հունիսի վճիռը, որով ըստ նրա օրինականորեն հաստատվել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան»։

«Վրաստանը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Սա նախատեսում է Ռուսաստանի կողմից վրացական տարածքների ապաօկուպացում, իսկ մյուս կողմից՝ առաջնահերթություն՝ բաժանված հասարակությունների միջև հաշտության և վստահության վերականգնման համար»։

Նա հավելել է նաև, որ ժնևյան քննարկումները միակ ձևաչափն են՝ ապահովելու 2008 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի կողմից ստորագրված զինադադարի համաձայնագրի ամբողջական կատարումը և առաջընթաց գրանցելու փախստականների և տեղահանվածների վերադարձի հարցում: