Վրաստանում անցկացվում է վրաց-ադրբեջանական առաջին իրավական ֆորումը

Վրաստանում վրաց-ադրբեջանական առաջին իրավական ֆորումն է անցկացվում, հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ըստ տեղեկության՝ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն և ադրբեջանցի գործընկեր Ֆիկրատ Մամադովը Բաթումիում բացել են վրաց-ադրբեջանական իրավական ֆորումը։

Նշվում է, որ իրավական ֆորումի նպատակը երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև փորձի փոխանակումն ու իրավահարաբերությունների խորացումն է։

Միջոցառմանը մասնակցում են նաև Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության փոխնախարարները, դատական ​​իշխանության, դատախազության, փաստաբանների կորպուսի ներկայացուցիչներ։

Տեղեկության համաձայն, իրավական ֆորումը երկու երկրների արդարադատության նախարարների սերտ և արդյունավետ համագործակցության շարունակությունն է, որը մեկնարկել է անցյալ տարի Վենետիկում՝ Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի շրջանակներում: