Եթե կառավարությունը ոչինչ էլ չանի, պատերազմի կանխումը երկրի համար արդեն իսկ շատ մեծ բան է․ Մդինարաձե

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կառավարությունը եթե անգամ ընդհանրապես ոչինչ չաներ և ապագայում էլ չանի, պատերազմի կանխումը երկրի համար արդեն իսկ շատ մեծ բան է։

«Մենք բոլորս լավ գիտենք, որ այս գլոբալ արշավի հիմնական նպատակը Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելն է։ Երբ բարձր ամբիոնից նման սխալ հայտարարություն ենք լսում, դա նշանակում է, որ հզոր արշավ է գնում Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար։

Դուք գիտեք, թե որն է այս դեպքում ամենալավ բանը. ես անձամբ՝ որպես քաղաքացի, քաղաքական գործիչ, որն այս երկրում դեր ունի որոշումների կայացման մեջ, իսկապես հպարտ եմ, քանի որ եթե կառավարությունն ընդհանրապես ոչինչ չաներ և ապագայում էլ չանի, պատերազմ կանխելը երկրի համար արդեն իսկ շատ մեծ բան է»,- «Ռուսթավի 2»-ի եթերում ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։

Նշենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ծրագրում ներգրավված է 10-ից ավելի եվրապատգամավոր։

Հիշեցնենք, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ռուսական ապատեղեկատվական հայտարարություններ էր որակել այն տեսակետը, թե ԱՄՆ-ը ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում։