Կորոնավիրուսի հունիսի 7-ի տվյալները Վրաստանում

Հունիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 307 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 349 405 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 11117 թեստավորում, որից  5477-ը հակամարմինների արագ թեստով, 5640-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1014 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 334 519 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 4934:

Դրականության ցուցանիշը՝ օրական  2,76%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,88%, վերջին 7 օրվանը՝ 2.98%: