ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի համար. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար։

«Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման օրից հաստակեցվել է, որ իր դուռը բաց է ցանկացած եվրոպական երկրի համար, որը ցանկանում է միանալ միջազգային կազմակերպությանը և բավարարել անհրաժեշտ չափանիշները», — դեկտեմբերի 12-ին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Էնթոնի Բլինկենը:

«ՆԱՏՕ-ն 2008 թվականին վերահաստատեց, որ իր դռները բաց են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի համար, և եթե նրանք շարունակեն ձգտել անդամակցության ու բավարարեն պահանջները, ապա այս հարցը լուծում կստանա»,- հավելել է նա։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր