Wizz Air-ը Քութայիսիից թռիչքներն ավելացնում է

Դեկտեմբերի 15-ից Wizz Air Abu Dhabi-ն Քութայիսից դեպի Աբու Դաբի թռիչքներ կիրականացնի:

Wizz Air կայքի փոխանցմամբ՝ Քութայիսից Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք առաջին չվերթի տոմսերի գները սկսվում են 259 լարիից (74 եվրո), իսկ հաջորդ՝ դեկտեմբերի 19-ի չվերթի տոմսերը՝ 109 լարիից (31 եվրո)։

Քութայիսիի միջազգային օդանավակայանն առաջին անգամ Աբու Դաբիից Քութայիսի թռիչքներ է հայտարարել անցյալ տարվա հուլիսին։ Թռիչքները պետք է իրականացվեին 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սակայն հետաձգվեցին համաճարակի և սահմանափակումների պատճառով։

Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր