Գերմանիայում սեզոնային աշխատանքի է տեղավորվել 98 810 դիմորդներից 299-ը

Դեկտեմբերի դրությամբ Գերմանիայում այս տարի սեզոնային աշխատանքի է տեղավորվել 98 810 դիմորդներից 299-ը։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի զբաղվածության խթանման գործակալությանը։ 

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վիճակագրական տվյալների մասին խոսել է նաև գործակալության տնօրեն Նինո Վելտաուրին։ 

Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների սեզոնային աշխատանքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 6-ին։ 

Սկզբում հայտնի էր, որ Վրաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման համար հատկացվել է 500 քվոտա, սակայն հետագայում մեծ պահանջարկի պատճառով այդ քվոտան հասցվել է 5000-ի։ 

Նշենք նաև, որ Վրաստանից Գերմանիա մեկնածների մի մասը բողոքել էր աշխատանքային ծանր պայմաններից։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր