Շնորհավորում եմ Փաշինյանին այս մեծ հաղթանակի կապակցությամբ. Վաշաձե

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Աղմաշենեբելի ստրատեգիայի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ իմ ծանոթին՝ Նիկոլ Փաշինյանին այս մեծ հաղթանակի կապակցությամբ: Երկիրը պետք է ընտրություն կատարեր ապագա առաջընթացի և հետընթացի միջև:
Հավատում եմ, որ այս հաղթանակով մենք կկարողանանք բարիդրացիական հարաբերություններ պահպանել ձեզ հետ և նպաստել վրաց-հայկական ռազմավարական գործընկերության զարգացմանը»,- գրել է Վաշաձեն:

Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթողը Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: