Փորձագետները գնահատում են Եվրահանձնաժողովի զեկույցը

Վերլուծաբանների հավաստմամբ Եվրամիության 12 կետից բաղկացած հանձնարարականների ցանկից որոշ կետեր են միայն լիովին կատարված, որոշները դեռևս խնդրահարույց են մնում։

«Զեկույցում խոսվում է նաև դրական դինամիկայի մասին, սակայն, ըստ իս, հատկապես կարևոր է, որ մենք առաջընթաց գրանցենք արժեքների, դատական ​​և քաղաքական մշակույթի բարելավման գործում», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում մեկնաբանելով զեկույցը, ասում է քաղաքական հարցերով վերլուծաբան Գիորգի Մելաշվիլին՝ նշելով, որ այդ իսկ պատճառով Մոսկվայի հետ թռիչքների հնարավոր վերսկսման մասին խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել ԵՄ-ի հանձնարարականների լիարժեք կատարմամբ։

Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Վրաստանի կողմից ներկայացված ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ՝ գնահատելով եվրաինտեգրման ճանապարհին օրենսդրության մակարդակով Վրաստանի կատարած պարտավորությունները: Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը որոշակի մակարդակի պատրաստվածություն ունի մի շարք կարևոր ուղղությունների իրականացման հարցում։

Մելաշվիլին ընդգծում է, որ օբյեկտիվ տեխնոկրատական ​​գնահատականի համաձայն, բոլոր երեք երկրները (Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև Վրաստանը) դեռևս գտնվում են ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու ճանապարհի սկզբում։

«Ուկրաինայի վրա Ռուսաստանի ոչ հրահրված և անարդար հարձակումից հետո աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, և հնարավորությունների պատուհան է բացվել, այդ թվում՝ Վրաստանի համար», — նշում է Մելաշվիլին։

«Ի՞նչ արեց Վրաստանը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունները կատարելու համար և որտե՞ղ ենք մենք հիմա»,- այս հարցը կետերով ամփոփել է «Վրաստանի բարեփոխումների ասոցացիա» (GRASS) կազմակերպությունը։ Վերջինիս գնահատմամբ՝ 12 կետից միայն մեկ կետն է ամբողջովին կատարված, 6-ը՝ ընդհանրապես չի իրականցվել, իսկ մնացածը՝ մասնակի։

«Կարծում եմ՝ Եվրահանձնաժողովը կանդրադառնա ընդհանուր առմամբ, ոչ թե կոնկրետ մեկ կետին, թե ինչ է կատարվել, ինչը՝ ոչ, այլ, ընդհանուր առմամբ, շարժման դինամիկային ու հետագծին։ Կան հարցեր, որոնք կարելի է ավարտված համարել, բայց մնացել են հարցեր, օրինակ՝ հուլիսի 5-ի իրադարձությունների հարցը, որը չլուծված լինելու դեպքում չի կարող լիարժեք իրականացված համարվել», — «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը պարզաբանել է GRASS-ի փաստաթղթի կազմանը մասնակցություն ունեցած Վանո Չխիկվաձեն։

Որքանով են կատարվել ԵՄ հանձնարարականները

Գիորգի Մելաշվիլիի խոսքով՝ 12 հանձնարարականներից հատկապես կարևոր է, որ կառավարությունն առանձին ուշադրություն դարձնի 1-ին պահանջին՝ ապաբևեռացում, 3-րդին՝ դատական ​​բարեփոխումներ, 4-րդին՝ հակակոռուպցիոն գործունեություն, 5-րդին՝ ապաօլիգարխացում և 12-րդին՝ անկախ հանրային պաշտպանի նշանակում։

Հենց այս կետերն են, որ խնդրահարույց են համարվում․ դրանց իրականացումը ընդդիմության քննադատության թիրախում է։

ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմանները