Վրաստանն ասոցացված եռյակի առաջատարն է

ԵՄ անդամակցության հարցաշարի երկրորդ մասի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատականի վերլուծության համաձայն՝ Վրաստանը ասոցացված եռյակի (Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա) առաջատարն է մրցունակության և ներառական աճի ոլորտում:

Վերլուծության համաձայն՝ Վրաստանը 21 միավորով առաջին տեղում է, երկրորդում Ուկրաինան է՝ 20, երրորդում՝ Մոլդովան՝ 15 միավոր։

Նշենք, որ մրցունակության և ներառական աճի ոլորտը ներառում է.

  • տեղեկատվական հասարակություն և մեդիա,
  • հարկային, տնտեսական և դրամավարկային քաղաքականություն,
  • սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն,
  • ձեռնարկությունների և արդյունաբերական քաղաքականություն,
  • գիտություն և հետազոտություն,
  • կրթություն և մշակույթ,
  • մաքսային հսկողություն:

Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովը հրապարակել Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի դիմումի վերաբերյալ զեկույցը։

Այն ողջունել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և այլք։