10 հազար լարիի չափով Ուսուցչի ազգային պարգև կստանա 10 ուսուցիչ, նշված է օրենսդիր մարմնին Վրաստանի կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում:
Կառավարության օրինագիծը նախատեսում է փոփոխություն Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքում, համաձայն որի՝ «Ուսուցչին ազգային պարգև շնորհելու կանոնները» հաստատելու լիազորությունը ավելացվում է Վրաստանի կառավարության լիազորություններին:
Ըստ օրենքի նախագծի բացատրական քարտի՝ 2023 թվականի համար 10 ուսուցիչ կստանա ազգային ուսուցչի պարգև, իսկ նախատեսված պարգևը որոշվում է մեկ անձի համար 10 հազար լարիի չափով։ Այս տարի օրենքի նախագծով նախատեսված ծախսերը կֆինանսավորվեն «Կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականության մշակում և ծրագրերի կառավարում» ծրագրով։
Փաստաթղթում կարդում ենք, որ միջնաժամկետ ժամանակահատվածի բյուջեն կազմում է մոտավորապես 3,6 մլն լարի։ 2023 թվականի բյուջեն սահմանվել է 600 հազար լարի, որը ներառում է 10 ուսուցիչների համար նախատեսված ազգային պարգևները, կրծքանշանների պատրաստման և Ուսուցչի ազգային օրվան նվիրված միջոցառումների անցկացման ծախսերը։