Ապրիլի 29-ին Ճիաթուրայում բողոքի ցույցի ժամանակ չորս ցուցարարի ձերբակալությունից հետո ձերբակալվածներից երկուսը հացադուլ են հայտարարել։ Գիորգի Նեփարիձեն և Մերաբ Սարալիձեն հացադուլ են անում ի նշան բողոքի։
Տեղեկատվությունը տարածել է Civil Advocacy Center հասարակական կազմակերպության հիմնադիր, լրագրող Գելա Մթիվլիշվիլին։
Նրա խոսքով՝ Ճիաթուրայում ձերբակալված հանքագործներին Քութաիսիի ժամանակավոր կալանավայրում այցելել է կենտրոնի փաստաբան Վլադիմիր Քութաթելաձեն։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Շուքրութի հանքի տնօրենին մարմնական վնասվածքներ պատճառելու համար։