Բաթումցի դրոշակակիրը խորհրդանշական հացադուլ է հայտարարել

Նինա Կակուլիան` Բաթումիի ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեի ընկերուհին, ասել է, որ Քաթամաձեն երեկ և այսօր խորհրդանշական հացադուլ է անում:

Նինա Կակուլիայի խոսքով՝ Թեմուր Քաթամաձեն երեկվա հացադուլով բողոքել է հիմնադրամի ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների դեմ, իսկ այսօրվա հացադուլով համերաշխություն է հայտնելու Ճիաթուրայի հանքագործներին։

Նշենք, ապրիլի 29-ին ոստիկանությունը բռնի հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է Ճիաթուրայի բողոքի ցույցի չորս առաջնորդների, նույն օրը նաև դատախազությունը խուզարկություններ է անցկացրել բարեգործական հիմնադրամների հիմնադիրների բնակարաններում։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին դատարանը վերջնականապես մերժեց Բաթումիի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեին փախստականի կամ մարդասիրական կարգավիճակի տրամադրումը։ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Բաթումիի դրոշակակրի վերաբերյալ որոշումը Թբիլիսիի վերաքննիչ դատարանում կայացրել է դատավոր Նանա Ճիճիլեիշվիլին։