Առցանց լրատվամիջոցներին թույլ չի տրվի մասնակցել «Վրացական երազանք»-ի համագումարին, որտեղ պետք է ընտրվեն կուսակցության նոր նախագահը և քաղխորհրդի անդամները, գրել է netgazeti.ge-ն։
«Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը սահմանափակ է։
Համագումարը նախատեսված է վաղը՝ մայիսի 7-ին։ Ճշգրիտ վայրը և ժամը դեռևս անհայտ են։