Զուրաբիշվիլին MEGOBARI Act-ի ընդունման մասին

«ԱՄՆ-ում MEGOBARI Act-ի ընդունումը շատ լուրջ քայլ է․ սա Ամերիկայի՝ որպես բարեկամի պատասխանն է», – հայտարարել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից MEGOBARI Act-ի աջակցման կապակցությամբ։

Նրա խոսքով՝ իշխանության փոփոխության պարագայում Վրաստանը կվերականգնի ընկերական և գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։

«Ամերիկայում MEGOBARI Act-ի ընդունումը շատ լուրջ քայլ է։ Չեմ կարող ասել, թե այսօր պետք է ուրախանանք այս որոշման համար, որովհետև իրականում սա վերաբերում է Վրաստանին, բայց կպատժվեն այն անձինք, ովքեր պատասխանատու են երկրի ներկա վիճակի համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունել է MEGOBARI Act-ը («Վրաստանի հաշվետվողականության, կայունության և անկախության կարողությունների ամրապնդման և մոբիլիզացման ակտ»), կողմ է քվեարկել 349 կոնգրեսական, դեմ՝ 42-ը։