Մայիսի 11-ին երթ կանցկացվի

«Շնորհակալություն ընկերոջը» խորագրով երթ է նախատեսվում, որը  տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 15:00-ին, Ախմետելիի մետրոյի կայարանից մինչև Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն։

«Միասնության երթերը մեզ ցույց տվեցին, որ Թբիլիսիում կա բողոքի ուժ։ Հաջորդ միասնության երթը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 15:00-ին։ Մենք երթով կշարժվենք Ախմետելիի մետրոյի կայարանից մինչև ԱՄՆ դեսպանատուն (կպահպանենք հեռավորություն՝ համաձայն դեսպանատան անվտանգության քաղաքականության): Երթի նպատակն է շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին բարեկամության, գործընկերության և շարունակական աջակցության համար»,- նշել են կազմակերպիչները։

Ըստ տեղեկության` մինչև երթն սկսելը ակտիվիստները կմոբիլիզացնեն ցուցարարներին երեք հիմնական վայրերում՝ «Դելիսի», «Սադգուրիս Մոեդանի» և «Ավլաբարի» մետրոների կայարանների մոտ։ Այնուհետև բոլոր խմբերը մետրոյով կուղևորվեն երթի մեկնարկային վայր՝ «Ախմետելի» մետրոյի կայարան։