18-ամյա տղայի սպանության գործով մեղադրյալները կալանավորվել են

«Ռատի» բարում 18-ամյա տղայի սպանության համար մեղադրվող Իվանի Գիգլեմիանիի և Ռատի Պակելիանիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

49-ամյա մեղադրյալն օգտվում է լռության իրավունքից, նույնը անում է նաև ծանր հանցագործության մասին չհայտնելու համար ձերբակալված Ռատի Պակելիանին:

Սպանության համար մեղադրվող Իվանի Գիգլեմիանիին սպառնում է ցմահ ազատազրկում։ Քննության տվյալներով՝ նա բարում սուր գործիքով վնասվածք է հասցրել 18-ամյա Ալեկո Շակիաշվիլիի կոկորդի հատվածում, ապա փախել տարածքից։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել մայիսի 11-ի լուսադեմին, գիշերային ակումբում։ Տվյալների համաձայն` ոստիկանությունը մահացած երիտասարդին գտել է ակումբի տարածքից դուրս՝ դանակի հարվածներից ստացած վնասվածքներով։ Նա մահացել է շտապ օգնության ժամանումից առաջ։

ՆԳՆ-ն ձերբակալել է երկու անձի։ Իվանե Գիգլեմիանիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի դիտավորյալ սպանություն խուլիգանական դրդումներով հոդվածի համաձայն, ինչը որպես պատժաչափ նախատեսում է ազատազրկում 16-ից 20 տարի կամ ցմահ բանտարկություն։

Իսկ Ռատի Պակելիանիին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 376-րդ հոդվածի երկրորդ մասով (հանցագործության պարտակում), որը նախատեսում է ազատազրկում 3-ից 7 տարի ժամկետով։

«Ռատի» բարում սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի