Գլդանիի թիվ 8 քրեակատարողական հիմնարկի մոտ այս պահին «Ազատության ձայնը բանտից» վերնագրով թերթի շնորհանդես է ընթանում։ Միջոցառմանը մասնակցում են թերթի ստեղծման գաղափարի հեղինակները և քաղբանտարկյալների ընտանիքների անդամները։
Թերթում հրապարակված է 18 քաղբանտարկյալի նամակ. նրանք շնորհակալություն են հայտնում անդադար պայքարող մարդկանց։
Տեղեկության համաձայն` թերթը կտարածվի ողջ Վրաստանի տարածքով։ Կստեղծվի թերթի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի կլինի նաև արտագաղթած քաղաքացիներին։
Թերթի ստեղծման գաղափարը ծնվել է ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիների խոսքը հանրության շրջանում ավելի բարձր հնչեցնելու նպատակով։