«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ՝ նամակում պահպանված չեն «արարողակարգի և բարեկամության կանոնները» և ի ցույց է դրված «լիակատար հուսահատություն»։ Վրաստանյան մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս արձագանքեցին ու քննադատեցին Կոբախիձեին:
«Վրացական երազանք»-ի խորհրդարանը հատուկ հայտարարություն կընդունի ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աջակցությանն արժանացած MEGOBARI Act-ի։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատվիրակությունը սկսել է պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ։
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագիծը առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով հանձնաժողովում։
Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին հրաժարական է տվել։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության 2025 թվականի ապրիլի 30-ի որոշումը Վրաստանից Թեմուր Քաթամաձեին արտաքսելու վերաբերյալ կասեցվել է մինչև դատարանի վերջնական որոշումը։
«Ռատի» բարում 18-ամյա տղայի սպանության համար մեղադրվող Իվանի Գիգլեմիանիի և Ռատի Պակելիանիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվել:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը ապրանքների մասով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 7,755.7 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 15.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Խոշոր չափերով թմրանյութերի հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է հինգ անձ։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) արձագանքել է TV Pirveli-ի նկարահանող խմբի նկատմամբ կատարված բռնությանը։
Գլդանիի թիվ 8 քրեակատարողական հիմնարկի մոտ «Ազատության ձայնը բանտից» վերնագրով թերթի շնորհանդես է ընթացել:
18-55 տարեկան վրացիների մեծամասնությունն ասել է, որ պատրաստ է պայքարել իրենց երկիրը պաշտպանելու համար։ Վրացիների մեծամասնությունը ժողովրդավարությունն ավելի շատ պայմանավորում է կյանքի որակի բարելավմամբ, քան խաղաղ և արդար հասարակության կառուցմամբ կամ ազատ ընտրություններով։ Այս տվյալներն ու եզրակացությունը ներկայացրել է «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամը վերջին զեկույցում: