«Հանրային ծառայողների անկախ մասնագիտական միություն` Սահմանադրության 78-րդ հոդված» միությունը մտահոգություն է հայտնել պետական հաստատություններում զբաղվածության պրակտիկայի և բյուջետային ռեսուրսների աննպատակ ծախսման վերաբերյալ։
«Հասանելի փաստաթղթերով ապացուցվում է, որ հարյուր հազարավոր լարի է ծախսվում այն անձանց վարձատրության վրա, ովքեր իրականում չեն կատարում իրենց աշխատանքային պարտականությունները։ Խոսքը հիմնականում շոուբիզնեսի ներկայացուցիչների՝ երգիչների և դերասանների մասին է, որոնք ֆիզիկապես չեն ներկայանում աշխատանքի, սակայն բարձր վարձատրություն են ստանում։ Նրանց աշխատավարձը շատ դեպքերում երեք անգամ գերազանցում է այն աշխատողների վարձատրությանը, ովքեր ամեն օր ապահովում են հանրային ծառայությունների մատուցումը»,- գրել է միությունը։
Ըստ միության` անընդունելի է բյուջետային միջոցների օգտագործումը կուսակցական հավատարմության և քաղաքական չեզոքության սկզբունքով։ Այսպիսի մոտեցումը խախտում է արդարության սկզբունքը և նվազեցնում վստահությունը պետական ծառայության նկատմամբ։
«Մեր կարծիքով`
- պետական ծառայությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե արտոնյալ խմբերին;
- բյուջեն պետք է ծախսվի թափանցիկ, արդար և քաղաքացիների շահերի հաշվառմամբ;
- տարբեր կարծիքներն ու քաղաքական հայացքները չպետք է դառնան հետապնդման հիմք պետական ծառայությունում»,- ասված է «Հանրային ծառայողների անկախ մասնագիտական միություն – Սահմանադրության 78-րդ հոդված»-ի հայտարարության մեջ։