Մեկնարկում է առաջին դասարանցիների գրանցումը

Մայիսի 22-ից Վրաստանում կմեկնարկի 2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը։

Գրանցումը կսկսվի առավոտյան ժամը 09:00-ին և կավարտվի հունիսի 17-ի ժամը 18:00-ին, իսկ փաստաթղթերի ներկայացումը կշարունակվի հունիսի 18-ից 27-ը։

Գրանցումը հնարավոր է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի http://registration.emis.ge/ կայքում։

Նշենք, որ 2025-2026 ուսումնական տարում առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնց 6 տարին լրացել է մինչև դեկտեմբերի 31-ը։