Վրաստանում դպրոցն ավարտում է առնվազն 37 հազար շրջանավարտ

Վրաստանի հանրակրթական դպրոցների ավելի քան 37 հազար շրջանավարտների համար այս տարի մայիսի 20-ին հնչեց «Վերջին զանգ»-ը։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցած տեղեկության համաձայն, այս տարի դպրոցն ավարտում է 37 հազար 573 շրջանավարտ:

Երկրորդից տասնմեկերորդ դասարանցիների համար համար  ուսումնական տարին կավարտվի հունիսի 13-ին: