Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը Թբիլիսիում մայիսի 23-ից սկսում է «Դռնից դուռ» ծրագրի իրականացումը՝ ընտանի կենդանիների խնամքի և պահման պայմանների բարելավման, նաև կենդանիների տերերի իրազեկման բարձրացման նպատակով։
Այս ծրագրի մասին մեդիակենտրոն «Մթավարի»-ում խոսել է Կենդանիների մոնիտորինգի գործակալության տնօրեն Գիորգի Կոբիաշվիլին։
Կոբիաշվիլիի խոսքով՝ նախագիծը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ընտանի կենդանի ունեն, անտուն կենդանիներին չի վերաբերում։ Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը ներառում է կենդանիների վարակազերծման, ամլացման, պատվաստումների և այլ հարցերի ստուգում, որից հետո կիրականացվի մոնիտորինգ՝ պարզելու նպատակով, թե արդյո՞ք տերերը կատարում են իրենց պարտականությունները։
Գործակալության ղեկավարի խոսքով՝ խախտումների դեպքում առաջին փուլում տերերը կնախազգուշացվեն, իսկ հաջորդ փուլում կտուգանվեն։