Այսօր Վրաստանի անկախության օրն է

Վրաստանում այսօր` մայիսի 26-ին, նշվում է Անկախության օրը։ 

1918 թվականի մայիսի 26-ին ամբողջ վրաց ազգը մեծ ոգևորությամբ և տոնակատարությամբ դիմավորեց Վրաստանի անկախության հռչակագիրը։

1991 թվականի մարտի 31-ին երկրում հանրաքվե անցկացվեց։ Վրաստանի բնակչության թիվն այն ժամանակ կազմում էր 5 միլիոն 464 հազար մարդ, հանրաքվեին մասնակցեց 3 միլիոն 326 հազար մարդ։

Հանրաքվեի մասնակիցների մոտ 99 տոկոսը քվեարկեց անկախության վերականգնման օգտին՝ 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության հռչակագրի ակտի հիման վրա։

Վրացական ԽՍՀ-ն դարձավ չորրորդ միութենական հանրապետությունը Բալթյան հանրապետություններից հետո, որը կազմակերպեց նման հանրաքվե։ 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն դատարանն ընդունեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին ակտը։

Անկախության օրն անցկացվում են զինվորական շքերթներ, հրավառություններ, համերգներ, տոնավաճառներ, քաղաքական ելույթներ ու արարողություններ, նաև Վրաստանի պատմությունն ու մշակույթը տոնող տարբեր պետական ​​և մասնավոր միջոցառումներ: