Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը շնորհավորել է ողջ Վրաստանին և արտերկրում գտնվող հայրենակիցներին Անկախության օրվա առթիվ։
Իլիա II-ի շնորհավորանքը տարածել է Վրաստանի պատրիարքարանը։
«Շնորհավորում եմ ողջ Վրաստանին և արտերկրում գտնվող իմ հայրենակիցներին Անկախության օրվա առթիվ։ Անկախությունը մեր ազգի ամենամեծ և ամենակարևոր նվաճումն է և կարիք ունի պաշտպանության ու զգոնության։
Աստված մեր երկրին խաղաղություն, ուժ և բարօրություն տա։
Աստված օրհնի, սրբացնի և չնվազեցնի Իր ողորմությունը Աստվածածնի Վրաստանի ժառանգությունից։ Ամեն»,- ասված է Պատրիարքի ուղերձում։
Այսօր Վրաստանի անկախության օրն է։ Վրաստանը անկախություն հռչակեց 1918 թվականի մայիսի 26-ին։