«Վրացական երազանք» կուսակցության նախագահ և նույն կուսակցության հաստատած կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վախթանգ Գոմելաուրիին փոխարինողին․ նրան կհաջորդի Գելա Գելաձեն։
Նոր նախարարի ներկայացմանը ներկա չի եղել «Վրացական երազանք»-ի նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին։ Այսօր առավոտյան նա գրավոր հայտարարությամբ հրաժեշտ է տվել հանրությանը՝ նշելով, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։
Գելա Գելաձեն աշխատել է «Վրացական երազանք»-ի կառավարության կազմում որպես պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի տեղակալ 2024 թվականի հունվարից։
Իրակլի Կոբախիձեն Գելաձեին ներկայացրել է որպես «բարձր որակավորում ունեցող իրավաբան», որը ներքին գործերի նախարարությունում ունի «բազմամյա աշխատանքային փորձ»։