Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել դեսպան Ռոբին Դանիգանին, այդ հանդիպմանը նա պետք է լսեր Թրամփի վարչակազմի ուղերձը, հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատան հաղորդմամբ՝ պետքարտուղար Ռուբիոյի խնդրանքով մայիսի 22-ին դեսպան Դանիգանը խնդրել է հանդիպում Բիձինա Իվանիշվիլիի հետ։
«Դեսպան Դանիգանը խնդրել է հանդիպում Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ փոխանցելու նպատակով վարչակազմի ուղերձը և վերահաստատելու այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ լուրջ է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերագործարկմանը։ Մենք հույս ունենք, որ Վրաստանի կառավարությունը անկեղծորեն ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգների և ամերիկյան ժողովրդի հետ 33-ամյա գործընկերությանը և բարեկամությանը», — ասել է դեսպանատունը։