ՌԴ-ում սփյուռքի ղեկավարը կոչ է արել էթնիկ վրացիներին Վրաստանի քաղաքացիություն տրամադրել

Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար, Ռուսաստանի նախագահին կից «Միջէթնիկական խորհրդի» անդամ Դավիթ Ցեցխլաձեն պահանջում է, որ բոլոր էթնիկ վրացիներին ավտոմատ կերպով տրվի վրացական քաղաքացիություն՝ պարզեցված «նույնականացման ընթացակարգով»։

Ցեցխլաձեի խոսքով, երկրից դուրս ապրող վրացիները բախվում են «անհիմն խոչընդոտների» վրացական քաղաքացիություն ստանալու հարցում։ Վրաստանի իշխանություններին նա կոչ է արել դադարեցնել «խտրական գործելակերպը» և պարզեցնել ընթացակարգը։

«Մինչև Վրաստանի պետությունը, Վրաստանի կառավարությունը, քաղաքական ոլորտը չհետաքրքրվեն վրացիների Վրաստանում ինտեգրմամբ, մենք չենք անցկացնի Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներ», — ասել է Ցեցխլաձեն:

Ցեցխլաձեն հավելել է, որ Թբիլիսի կատարելիք իր նախատեսված աշխատանքային այցը նույնպես չեղարկվել է: Նրա խոսքով, համապատասխան պահանջներով պաշտոնական դիմում է ուղարկվել Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան վրացական շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեին։

Մերկվիլաձեն 2021 թվականից մինչև 2024 թվականի մարտը եղել է վրացական սփյուռքի կազմակերպության փոխնախագահը, Ցեցխլաձեի տեղակալը։