Վրաստանում նպաստառու անչափահասների թիվը 189 հազար 956 է։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, նրանցից 49 հազար 178-ը 6 տարեկանից փոքր են, իսկ 140 հազար 778-ը՝ 6-ից 18 տարեկան։
Նաև հարկ է նշել, որ նպաստառու անչափահասների մեծ մասը գրանցված է Թբիլիսիում։
0-ից 18 տարեկան ապրուստի նպաստառուների թիվը ըստ տարածաշրջանների.
- Թբիլիսի – 49 հազար 023,
- Գուրիա — 5689,
- Ռաճա-Լեչխումի Քվեմո Սվանեթի — 1122,
- Կախեթի — 17 հազար 497,
- Իմերեթի – 19 հազար 936,
- Մցխեթա-Մթիանեթի — 3656,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 16 հազար 836,
- Սամցխե-Ջավախեթի — 5005,
- Քվեմո Քարթլի — 37 հազար 352,
- Շիդա Քարթլի — 16 հազար 304,
- Աջարիա — 17 հազաի 536։
Ի դեպ, նպաստառու ընտանիքները/անհատները, որոնց ընտանիքի առնվազն մեկ անդամը մասնակցում է «2025 թվականի պետական զբաղվածության խթանման ծրագրին», և ընտանիքի հայտարարագրում նշված բոլոր անդամները (ներառյալ անչափահասները), 4 տարի շարունակ կմնան գրանցված «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում» և իրավունք կունենան ստանալու «Ապրուստի նպաստ»։