ԵԽ նախագահը և Զուրաբիշվիլին հեռախոսազրույց են ունեցել

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հրապարակել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկություններ։ Նա ասել է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է հոկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցը։

«Ես զրույց ունեցա տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցը։

Վրաստանի ապագան վրացիների ձեռքում է։ Վրաստանի առաջընթացը եվրոպական ուղու վրա կարող է հիմնված լինել միայն եվրոպական արժեքների վրա», — գրել է Կոշտան X-ում։

Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահի հետ զրույցից հետո` գրելով, որ ինքը և Անտոնիո Կոշտան քննարկել են Վրաստանում ընթացող աղետալի ժողովրդավարական հետընթացը։