ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 79-րդ նստաշրջանում վերահաստատեց Վրաստանի օկուպացված շրջաններից ներքին տեղահանվածների իրենց տները վերադառնալու իրավունքը: Բանաձևի կողմնակից երկրների թիվն աճել է:
Հունիսի 3-ին Նյու Յորքում կայացած նստաշրջանում քվեարկվեց և 107 պետության աջակցությամբ ընդունվեց Վրաստանի և 63 այլ երկրների նախաձեռնած «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսեթիայից ներքին տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը:
Վրաստանն այս բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է պարբերաբար ներկայացնում 2008 թվականի մայիսից:
Աջակիցների թիվն անցյալ տարվա քվեարկության համեմատ աճել է չորսով: