Ամենաշատը որ երկրներից են զբոսաշրջիկներ այցելել Վրաստան

2025 թվականի առաջին եռամսյակում միջազգային այցելությունները կազմել են 1.17 միլիոն, տարեկան աճի տեմպը կազմում է 1.3%, տեղեկանում ենք TBC Capital-ի ուսումնասիրությունից։

Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Թուրքիայից` 18.75%։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 18.25%, իսկ երրորդ տեղում Հայաստանն է՝ 15.08%:

Ներկայացնում ենք 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը՝ ըստ երկրների.

  • Թուրքիա — 225 հազար (19.23%)
  • Ռուսաստան — 219 հազար (18.7%)
  • Հայաստան — 181 հազար (15.43%)
  • Իսրայել — 81 հազար (6.92%)
  • Ադրբեջան — 65 հազար (5.56%)
  • Իրան — 27 հազար (2.31%)
  • Հնդկաստան — 26 հազար (2.22%)
  • Ուկրաինա — 24 հազար (2.05%)
  • Ղազախստան — 22 հազար (1.88%)
  • Բելառուս — 17 հազար (1.45%)

Հատկանշական է, որ Իսրայելից զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է, և եթե անցյալ տարի կազմել է 46 հազար 800, ապա 73% աճից հետո արդեն 81 հազար է: