Վրաստանի ավիացիոն շուկային է միացել նոր եվրոպական ավիաընկերություն՝ Air Serbia-ն, հայտնել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։
Ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ Սերբիայից կիրականացնի ուղիղ կանոնավոր չվերթեր դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ օգտագործելով Airbus 319 ինքնաթիռներ։
Թբիլիսիի օդանավակայանի կառավարական տերմինալում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված նոր եվրոպական ավիաընկերության ժամանմանը, որին մասնակցել են ավիացիայի, զբոսաշրջության ոլորտների և ավիաընկերության ներկայացուցիչներ:
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին ընդգծել է, որ Վրաստանի և Սերբիայի միջև երբեք ուղիղ կանոնավոր չվերթ չի իրականացվել։