Վրաստանում սպասվում է անկայուն եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունիսի 16-18-ը Վրաստանի շրջանների մեծ մասում եղանակն անկայուն կլինի։ Հանրապետության շրջանների մեծ մասում անձրև է սպասվում, որոշ վայրերում` առատ տեղումներ, կայծակ և կարկուտ։ Ուժեղ քամիները կշարունակվեն։

Արևմտյան և Արևելյան Վրաստանում պարբերաբար ամպամածության խտացում կնկատվի, շրջանների մեծ մասում` կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում գիշերը  կլինի +10, +15°, ցերեկը` +17, +22°։

Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ սպասվում է ամպամածության խտացում, նաև կարճատև անձրև՝ որոտով։ Հյուսիսարևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, երբեմն ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Ջերմաստիճանը՝ +25° ցերեկը, +14° գիշերը։